Ամերիկայի գավաթի խաղարկության երրորդ տեղի համար պայքարում միմյանց հանդիպեցին ԱՄՆ-ի և Կոլումբիայի հավաքականները:
Դիմակայությունն ավարտվեց կոլումբացիների հաղթանակով 1:0 հաշվով: Հանդիպան հաղթական գոլը 31-րդ րոպեին հեղինակեց Բական:
Արդյունքում Կոլումբիայի ընտրանին 4-րդ անգամ դարձավ մրցաշարի բրոնզե մեդալակիր:
Հավաքականները հանդիպումն ավարտեցին 10-ական հոգով: Հեռացվեցին Օրոսկոն (90+3) և Արյասը (90+4):