sambo.am/Մարտի 29-ին Մոսկվայում ավաևտվեց «Խառլամպիևի հուշամրցաշար»՝ Սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունը:
Մրցումների վերջին օրը հայ մարզիկներից մեդալ նվաճեց 62 կգ քաշային Սամվել Բադալյանը:
Հիշեցնենք, որ Վահե Օթարյանը և Արեն Անտոնյանը նույնպես հասել էին նման հաջողության համապատասխանաբար 52 և 57 կգ քաշային կարգերում, իսկ ստեփանակերտցի Աշոտ Դանիելյանը 90 կգ քաշային կարգում դարձել էր մրցաշարի չեմպիոն:
Այսպիսով, մերոնք հայրենիք կբերեն 1 ոսկե և 3 բրոնզե մեդալ: