Շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանի ներկայացուցիչ Սամվել Տեր-Սահակյանը դուրս մնաց հետագա պայքարից:

Տեր-Սահակյանի մրցակիցն առաջին մրցափուլի համար Ռուսաստանի ներկայացուցիչ Նիկտա Վիտիուգովն էր: Առաջին երկու դասական պարտիաներից հետո հաշիը հավասար էր և շախմատիստները հաջորդ փուլի ուղեգիրը խաղարկեցին բլից խաղերի միջոցով, որտեղ Հայաստանի ներկայացուցիչը զիջեց:

Բաքվում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում պայքարը շարունակում են Հայաստանի հավաքականի անդամներ Հրանտ Մելքումյանը և Լևոն Արոնյանը: