Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի անհատական առաջնությունում:
Սերբիայում ընթացող առաջնությունում կայացել են 8-րդ տուրի պարտիաները: Հայ գրոսմայստերներից իրենց պարտիաները ոչ-ոքի են ավարտել Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Մանուել Պետրոսյանը, Շանթ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Էմին Օհանյանը, Արմեն Բարսեղյանը և Ռոբերտ Փիլիպոսյանը: Հաղթանակ են տոնել' Մամիկոն Ղարիբյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Վահե Դանիելյանը և Սարգիս Մանուկյանը, փոխանցում է «Արմենպրեսը»:
Հայ շախմատիստներից Գաբրիել Սարգսյանը, Մանուել Պետրոսյանը, Հայկ Մարտիրոսյանը, ՇանթՍարգսյանը, Մամիկոն Ղարիբյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը ունեն 5.5 միավոր:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: