Հայաստանի շախմատի հավաքականի նախկին անդամ Սերգեյ Մովսեսյանը հաղթել է Չեխիայի միջազգային մրցաշարում:
Չեխիայի բաց մրցաշարի բլից ձևում 9 հնարավորից հավաքելով 7 միավոր' Սերգեյ Մովսեսյանը լրացուցիչ միավորներով գերազանցեց մյուս հակառակորդներին: Սերգեյ Մովսեսյանը արագ շախմատում ոչ մի պարտություն չկրեց' 5 հաղթանակ և 4 ոչ-ոքի: Նա դարձավ հաղթող:
Սերգեյ Մովսեսյանը 2010 թվականից հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո: