Շախմատային օլիմպիադայի չեմպիոն Վլադիմիր Հակոբյանն Արաբական Միացյալ Էմիրություններում մասնակցում է արագ շախմատի մրցաշարի:
Նոյեմբերի 30-ին Դուբայում մեկնարկել է ԱՄԷ ազգային օրվան նվիրված արագ շախմատի մրցաշար, որին մասնակցում է 25 երկրների 180 շախմատիստ, այդ թվում՝ 5 գրոսմայստեր և 3 միջազգային վարպետ: Մրցաշարին մասնակցում է նաև Վլադիմիր Հակոբյանը:
ԱՄԷ ազգային օրվան նվիրված արագ շախմատի մրցաշարում տեղի են ունեցել նախատեսված 9 տուրերից 6-ը, որի արդյունքում Վլադիմիր Հակոբյանը և Վիկտոր Մոսկալենկոն վաստակել են 6-ական միավոր և գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Այսօր տեղի կունենան մրցաշարի եզրափակիչ 3 խաղափուլերը: