Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արմեն Շիրոյանի այսօր՝ նոյեմբերի 30-ին, բավարարել է ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանին՝«Վովայի Արշակին», կալանավորելու մասին հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի միջնորդությունը։Այս տեղեկությունը հաղորդում է NEWS.am-ը' վկայակոչելով Հակակոռուպցիոն կոմիտեին։

NEWS.am-ի հետ զրույցում Հակոբյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը մեղադրանքը որակել է ապօրինի ու խայտառակ հետապնդում։

Հիշեցնենք, որ Արշակ Հակոբյանը ձերբակալվել է երեկ: Նույն օրը նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված /երկու դրվագ/' հայտարարագրման ենթակա առանձնապես խոշոր չափերով գույքը դիտավորությամբ թաքցնելու եւ ՀՀ ՔՕ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով նախատեսված' հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքի օրինականացման համար: