ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնապահ Արշակ Հակոբյանը, որի անվան շուրջ լուրեր էին շրջանառվում, թե նա ձերբակալված է, մայիսի 9-ին ՀՀ ոստիկանապետին ուղեկցում էր Երևանի «Հաղթանակ» զբոսայգում: Լրագրողների հետ զրույցում Վլադիմիր Գասապրյանը լրագրողի' ձերբակալման մասին հարցին հումորով պատասխանեց. «Այո, դեռ ձերբակալված չէ»:
Մյուս հարցին' ինչո՞վ է բացատրում Հակոբյանի ձերբակալման լուրերը' ոստիկանապետն ասաց. «Որոշ մարդկանց հիմարությամբ»:
Մի քանի օր է' տարբեր ԶԼՄ-ներ լուրեր են տարածում, թե Արշակ Հակոբյանը ձերբակալված է և պահվում է Ազգային անվտանգության ծառայությունում: