Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Սերգեյ Վարդազարյանը շվեյացարական Մոնտրյո քաղաքում տեղի ունեցած թաեքվանդոյի Եվրոպայի 22-րդ առաջնությում նվաճել էր բրոնզե մեդալ:
«Սա իմ առաջին մրցումն էր Եվրոպայի մեծահասակների առաջնություններում, և ես կարողացա հաղթել Եվրոպայի ուժեղագույն մարզիկներին: Ինձ համար շատ կարևոր էր այս հաղթանակը, քանի որ կարողացա այս մեծ մրցաշարում ծածանել մեր եռագույնը: Իմ այս հաղթանակը նվիրում եմ սահմանում կանգնած զինվորներին»,- մամուլի ասուլիսում ասաց Սերգեյ Վարդազարյանը:
«Ադրբեջանական լրատվամիջոցներն սպասում էին, որ հայ մարզիկը կպարտվի ադրբեջանցուն, բայց տեղի ունեցավ ճիշտ հակառակը: Սերգեյն իր մեջ ուժ գտավ և հաղթեց ադրբեջանացի մարզիկին»,-ասաց Վարդազարյանի անձնական մարզիչ Արսեն Ավետիսյանը:
Հիշեցնենք, որ մեր մարզիկը հաղթել է իտալացի, թուրք, ադրբեջանցի մարզիկներին: