Տեղի են ունեցել Բունդեսլիգայի 7-րդ և 8-րդ տուրերի հանդիպումները:
Գերմանիայի առաջատար «Բադեն» ակումբի կազմում հանդես եկող Սերգեյ Մովսեսյանը 2 տուրերում էլ հաղթանակներ է տոնել:
Մովսեսյանի «Բադեն» ակումբը իր երկու մրցախաղերը նույնպես ավարտել է հաղթանակներով և շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը:
«Բադեն»-ը իր բոլոր 8 մրցախաղերն ավարտել է հաղթանակով և վաստակել 16 թիմային միավոր:
Երկրորդ հորիզոնականում ընթացող «Սոլինգեն» ակումբն իր ակտիվում ունի 14 միավոր, իսկ 13 միավոր վաստակած «Հոֆենհայմը» եզրափակում է լավագույն եռյակը: