Այսօր Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ, սեփական դիմումի հիման վրա, դադարել են Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Կարեն Մարդանյանի և Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավոր Սերգեյ Մարաբյանի լիազորությունները: Այս մասին հայտնում են ԲԴԽ-ից:
Հավելենք, որ Դատական օրենսգրքով նախատեսված կարգով, Սերգեյ Մարաբյանի լիազորությունները դադարում են նաև Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում։