Այսօր Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ, սեփական դիմումի հիման վրա, դադարել են Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Վարդանյանի լիազորությունները։ Այս մասին տեղեկացնում է ԲԴԽ մամուլի ծառայությունը։
Հավելենք, որ Դատական օրենսգրքով Արշակ Վարդանյանի լիազորությունները դադարում են նաև Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում։