Վաչե Մարգարյանը նշանակվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Վաչե Մարգարյանը նշանակվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր։
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2023 թվականի նոյեմբերի 6-ի ԲԴԽ-91-Ո-275 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Վաչե ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ նշանակել վերաքննիչ քրեական դատարանի դատավոր»,- ասված է հրամանագրում։