Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վարդգես Սարգսյանին է մակագրվել 2011-2018 թվականներին Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 4-րդ վարչության պետի տեղակալի և 5-րդ բաժնի պետի պաշտոնը զբաղեցրած Արշակ Հակոբյանի վերաբերյալ քրեական գործը։ Նիստի օրվա և ժամի մասին կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Նշենք, որ Ա. Հակոբյանը մեղադրվում է 18/04/2003 թվականին ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (երկու դրվագ) նախատեսված արարքի՝ և 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ արարքները կատարելու համար։