Սերժ Սարգսյանին արդարացրած դատավորի լիազորությունները դադարեցվեցին
Սերժ Սարգսյանին արդարացրած դատավորի՝ Վահե Միսակյանի լիազորությունները դադարեցվեցին։
Բարձրագույն դատական խորհուրդը բավարարեց Արդարադատության նախարարության միջնորդությունը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Վահե Միսակյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ։ Հայտնել է ԲԴԽ մամուլի խոսնակ Մերի Գևորգյանը։
«Դատավոր Վահե Միսակյանի լիազորություններն էական կարգապահական խախտման հիմքով դադարեցվեցին»։