Սեպտեմբերի 9-ին Մոսկվայում տեղի է ունեցել քաղաքապետի ընտրություններ:
Ինչպես տեղեկացնում է tass.ru կայքը, ինքնաառաջադրված թեկնածու Սերգեյ Սոբյանինը, հավաքելով քվեարկողների ձայների 70,14%-ը հաղթել է ընտրություններում: Այս մասին ասել է Մոսկվայի ընտրողների հանձնաժողովի ղեկավար Վալենտին Գորբունովը:
«Սոբյանինը հավաքել է ձայների 70,14%-ը, սակայն ոչինչ չի կարող փոխվել, բացի ձայների ավելացումից»,-ասել է Գորբունովը:
Ընտրություններին մասնակցել է ընտրողների 30,95%-ը (7282876-ից 2253749 մարդ):