Մեքսիկայի Յուրեկուարո քաղաքի քաղաքապետի ընտրություններում հաղթել է մեկը, ով մահացել է քվեարկությունից մի քանի շաբաթ առաջ. փոխանցում է Univision հեռուստաալիքը:
Հանգուցյալ Էնրիկե Էրնանդեսի օգտին քվեարկել է բնակիչների մոտ 37%-ը: Նշվում է, որ նա բավականին առաջ է անցել իր մրցակիցներից:
Ընտրողներն իրենց ձայները տվել են հանգուցյալ թեկնածուին, քանի որ նրա ազգանունը քվեաթերթիկներից ջնջված չի եղել:
Էրնանդեսը մահացել է մայիսի կեսերին, երբ անհայտ զինված անձինք կրակ են բացել թեկնածուի վրա նրա նախընտրական ցույցի ժամանակ: Այդ ժամանակ վիրավորվել է ևս 3 մարդ:
«Մորենա» շարժումը, որն առաջադրել էր Էրնանդեսի թեկնածությունը, իր նոր թեկնածուին է ներկայացրել, ով էլ զբաղեցրել է քաղաքապետի պաշտոնը: