«Հայոց արծիվներ» հայրենասիրական հ/կ-ն դարձել է «Հայոց արծիվներ.Միասնական Հայաստան» կուսակցություն:

Այդ մասին ՀՀ կառավարության նիստերի դահլիճում համագումարի ժամանակ հայտարարել է «Հայոց արծիվներ» ՀԿ-ի նախագահ Խաչիկ Ասրյանը:

«Հայոց արծիվների» հիմնադիրը Սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարարի պաշտոնից հրաժարական տված, նախկին ՀՀԿ-ական Խաչիկ Ասրյանն է։

«Նոր քաղաքական իրավիճակից ելնելով անհրաժեշտություն է առաջացել ստեղծել «Հայոց արծիվներ.Միասնական Հայաստան կուսակցությունը», որը կմասնակցի առաջիկայում կազմակերպվող խորհրդարանական ընտրություններին և նրանք կհաղթեն, որպեսզի կոռուպցիան և բանսարկությունը մոխիր դարձնեն»,- ասել է ՝ Խաչիկ Ասրյանը:

Իսկ կուսակցության առաքելությունը Խաչիկ Ասրյանը համարում է,-«հայ ազգի և հայոց պետականության ներքին և արտաքին անվտանգության ապահովումը»։

Ասրյանը իր արտաքին քաղաքական կողմնորշումները չի թաքցնում և նշում է, որ աշխատելու են ամրապնդել Հայաստանի և Ռուսաստանի դաշնակից-բարեկամական հարաբերությունները։