Գերմանիայի գործող կանցլեր Անգելա Մերկելի ՔԴՄ/ՔՍՄ դաշինքը շահել Է երկրում կայացած խորհրդարանական ընտրությունները, Բունդեսթագ Է անցել վեց կուսակցություն: Այդ մասին հայտնել Է Գերմանիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը՝ ամփոփելով բոլոր 299 ընտրատարածքներում ձայների հաշվման ադրյունքները: ՔԴՄ/ՔՍՄ-ն հավաքել Է ձայների 33 տոկոսը, երկրորդ տեղում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունն Է՝ 20,5 տոկոս ձայներով, առաջին անգամ խորհրդարան Է անցել աջ «Ալյընտրանք Գերմանիայի համար» կազմակերպությունը, որի օգտին քվեարկել Է ընտրողների 12,6 տոկոսը:
Հինգ տոկոսի արգելքը հաղթահարել են նաեւ լիբերալ Ազատ դեմոկրատական կուսակցությունը՝ 10,7 տոկոս, «Ձախերը»՝ 9.2 տոկոս, «Կանաչները»՝ 8,9 տոկոս: Սպասվում Է, որ ՔԴՄ/ՔՍՄ-ն, «Կանաչները» եւ ազատ դեմոկրատները կձեւավորեն «Յամայկա» կառավարող կուակցությունը, քանի որ ԳՍԴԿ-ն արդեն հայտարարել Է, որ ընդդիմություն Է լինելու, իսկ մյուս կոալիցիաները չեն կարողանա մեծամասնություն ստանալ խորհրդարանում:
Ընդ որում «Այլընտրանք Գերմանիայի համար» կազմակերպությունը երկրորդ տեղն Է զբաղեցրել նախկին ԳԴՀ-ի բոլոր տարածաշրջաններում, բացի երկուսից, իսկ Սաքսոնիայում այն առաջին տեղն Է գրավել 27 տոկոս ձայներով:
ՔՍՄ-ն սպասելիորեն շահել Է ընտրությունները Բավարիայում, բայց ամենացածր արդյունքն Է արձանագրել 1949 թվականից ի վեր: ԳՍԴԿ-ն առաջին տեղն Է գրավել Բրեմենում, բայց ամենացածր ցուցանիշն Է արձանագրել ամբողջ հետպատերազմյան պատմության ընթացքում: «Այլընտրանք»-ն առաջին տեղն Է զբաղեցրել Սաքսոնիայում, մնացած բոլոր տարածաշրջաններում առաջատար Է դարձել Քրիստոնեադեմոկրատական միությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: