Ֆրանսիայի խորհրդարանական ընտրություններում հաղթել է ձախ կուսակցությունների կոալիցիան՝ «Նոր ժողովրդական ճակատը», ստանալով 182 մանդատ, հաղորդում է Monde-ն։
Երկրորդ տեղում է նախագահ Էմանուել Մակրոնի կոալիցիան՝ ստանալով 168 մանդատ, իսկ երրորդ տեղում՝ Մարին Լը Պենի «Ազգային միավորումը»՝ Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատում ներկայացված կլինի 143 պատգամավորով։
Հանրապետականները կստանան 45 մանդատ, իսկ մնացած կուսակցությունները միասին՝ 39 մանդատ։
Միևնույն ժամանակ, Parisien թերթը ավելի ուշ հաղորդել է, որ ներքին գործերի նախարարության վերջնական թարմացված տվյալների համաձայն՝ «Նոր ժողովրդական ճակատը» ստացել է 174 մանդատ, Մակրոնի կոալիցիան՝ 156, «Ազգային միավորումը»՝ 143: Հանրապետական կուսակցությունը և նրա դաշնակիցները, ըստ այս տվյալների, ստացել են 66 մանդատ, մյուսները՝ 38։
Ընտրությունների երկրորդ փուլի արդյունքում՝ ոչ մի քաղաքական ուժ խորհրդարանի ստորին պալատում բացարձակ մեծամասնություն չի ստացել։
Հնարավոր կոալիցիաների մասին տվյալներ դեռևս չկան։
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը հայտարարել է, որ հուլիսի 8-ին հրաժարականի դիմում կներկայացնի նախագահ Էմանուել Մակրոնին։