Թուրքիայում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ կուսակցությունները հրապարակել են իրենց կողմից առաջադրվելիք թեկնածուների ցուցակները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ), ընդդիմադիր քեմալական Հանրապետական ժողովրդական (ՀԺԿ), ի նչպես նաև քրդական Ժողովուրդների դեմոկրատական (ԺԴԿ) կուսակցությունները կրկին առաջադրել են դեռևս հունիսի 7-ի ընտրություններում մեջլիս անցած իրենց հայ թեկնածուներին:

 

Իշխող ԱԶԿ-ի կողմից առաջադրված թեկնածուն հայտնի պոսլահայ լրագրող, գրող Մարգար Եսայանն է, ով ժամանակին զբաղեցրել է նաև «Թարաֆ» պարբերականի գլխավոր խմբագրի պաշտոնը:

 

ԺՀԿ-ի կողմից առաջադրված թեկնածուն պոլսահայ իրավաբան Սելինա Օզուզուն Դողանն է' առաջին կին հայ պատգամավորը թուրքական մեջլիսում:

 

Քրդամետ ԺԴԿ-ն առաջադրել է Կարապետ (Կարո) Պայլանին, ով Ստամբուլի Յեշիլքյոյ թաղամասում գտնվող հայկական դպրոցի ղեկավարն է և մեծ հեղինակություն է վայելում Պոլսի հայ համայնքում: