Թուրքիայում մարտի 31-ին անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը ջախջախիչ հաղթանակ է տարել Ստամբուլ, Անկարա, Իզմիր և մյուս խոշոր քաղաքներում, գրում է Ermenihaber-ը։
Ապրիլի 1-ի առավոտյան գրեթե ամբողջապես ամփոփվել են Թուրքիայի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքները:
Ընդհանուր առմամբ, 99,8 տոկոս քվեի հաշվվման արդյունքներով, առաջատար է գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը։
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության և «Ժողովրդահանրապետական» կուսակցության միջև ձայների տարբերությունը կազմում է 2,25 տոկոս:
Մարտի 31-ին՝ ՏԻՄ ընտրությունների օրը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արդեն իսկ նախնական արդյունքների հիման վրա ընդունել է իրենց պարտությունը:
«Մարիտ 31-ը մեզ համար ավարտ չէ, այլ շրջադարձային կետ»,-ասել է Էրդողանը: