Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը երկրում կոալիցիոն կառավարություն կազմելու գործում ամենամոտը կանգնած է Հանրապետական ժողովրդական կուսակցությանը (ՀԺԿ): Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, այս մասին հայտնել է կոալիցիոն բանակցություններ ը վարող, վարչապետ Ահմեդ Դավութօղլուն:

 

Նա նշել է, որ կուսակցությունների հետ բանակցությունների առաջին փուլից հետո ստեղծվել են հատուկ առանձին աշխատանքային խմբեր, որոնք կաշխատեն քաղաքական ուժերից յուրաքանչյուրի հետ: «Այս պահին ՀԺԿ հետ ավելի լավ վիճակում ենք: Սակայն դա չի նշանակում, որ «Ազգայնական շարժում», կամ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունների հետ հեռու ենք: Սխալ են այն խորագրերը, թե «Ազգայնական շարժում» կուսակցությունն իր դռները փակել է»,- նշել է Դավութօղլուն:

 

Վարչապետն ընդգծել է, որ բանակցություններում պատրաստ է քննարկել ընտրական շեմը 10 տոկոսից իջեցնելու հարցը: