Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին գլխավորել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը, գրում է ՏԱՍՍ-ը։

Ինչպես հայտնել ենք, հունվարի 29-ին Ղարիբաշվիլին հրաժարական տվեց Վրաստանի վարչապետի պաշտոնից։ Քաղաքական գործիչը հաստատել էր իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախագահ դառնալու իր մտադրությունները։

Ղարիբաշվիլին վարչապետի պաշտոնը զբաղեցրել է երկու անգամ ՝ 2021-2024, ապա 2013-2015 թվականներին: