Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին անհրաժեշտություն չի տեսնում, որ երկրի կառավարության ներկայացուցիչները ներկա լինեն խորհրդարանում նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի ամենամյա ելույթի ընթացքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Նովոստի Գրուզիա»-ին:

 

«Դա խորհրդանշական ելույթ Է խորհրդարանում, եւ ես անհրաժեշտ չեմ համարում կառավարության ներկայացուցիչների, նախարարների եւ վարչապետի ներկայությունը այդ ելույթի ժամանակ: Սա իմ դիրքորոշումն Է»,-հայտարարել Է Ղարիբաշվիլին:

 

Դա հետ մեկտեղ վարչապետը խնդրել Է «մեծ կարեւորություն չտալ» ամենամյա զեկույցով նախագահի հանդես գալու արարողությանը կառավարության բացակայությանը:

 

«Այդ ելույթները զուտ խորհրդանշական բնույթ են կրում, ինչպես եւ դրանց մասնակցությունը»,-նշել Է Ղարիբաշվիլին:

 

Վրաստանի Սահմանադրության համաձայն՝ խորհրդարանում նախագահի ամենամյա ելույթը պլանավորված Է փետրվարի առաջին ուրբաթ օրը: Նախօրյակին Մարգվելաշվիլին հույս Է հայտնել, որ կառավարությունը ներկա կլինի իր ելույթին, որպեսզի չկրկնվի 2014 թվականի իրադրությունը, երբ կառավարությունն անտեսեց Մարգվելաշվիլիի՝ որպես երկրի նախագահի առաջին ելույթը: