Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հայտարարել է, որ ինքը կստորագրի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը, քանի որ չի ակնկալում, որ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կստորագրի այն։ Պապուաշվիլիի խոսքերը հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Օրենքը երեկ ուղարկվել է նախագահի աշխատակազմ։ Հիմա սպասում ենք ստորագրությանը։ Հասկանալի է, որ մեծ հավանականությամբ՝ չի ստորագրի։ Ըստ այդմ՝ ես կստորագրեմ այս օրենքը»,- ասել է նա։

Մայիսի 29-ին քաղաքագետ Առնո Խիդիրբեգիշվիլին հայտարարեց, որ Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքը «հիստերիա» է առաջացրել Արևմուտքում։ Նման սուր արձագանքը եղավ վրացական իշխանությունների՝ հակառուսական պատժամիջոցներին աջակցելու և երկրորդ ճակատ բացելու դժկամության ֆոնին, ինչի պատճառով՝ օրենքը սկսեց «ռուսական» համարվել։

Մայիսի 28-ին ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը հայտարարել է, որ ամերիկյան իշխանությունները կարծում են, որ Վրաստանում «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունումը կխանգարի հանրապետության եվրաինտեգրմանը։

Զուրաբիշվիլին հեռակա կոչով դիմել է օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ակցիայի մասնակիցներին և կոչ արել հանրաքվե անցկացնել։