Վրաստանի գլխավոր դատախազությունը մարտի 21-ին հայտնել Է 2005 թվականին զոհված երկրի նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի պահակախմբի հերթափոխի պետ Միխայիլ Ձաձամիի ձերբակալման մասին՝ ծառայողական անփութության գործով, որը հանգեցրել Է մարդու զոհվելու, տեղեկացնում Է ՌԻԱ Նովոստին:
Դատախազության հայտարարության համաձայն՝ Ձաձամիան, որը, ծառայողական կանոնակարգի համաձայն, իրավունք չուներ հեռանալ պահպանվող օբյեկտից, 2005 թվականի փետրվարի 3-ի գիշերային ժամերին «պատշաճ ձեւով չի կատարել իր վրա դրված պարտականությունները» եւ Ժվանիային թողել Է առանց պահպանության: Հետաքննությունը նաեւ հայտարարում Է, որ նա, խախտելով աշխատակարգը, պահպանվող անձի տեղափոխումների մասին չի ծանուցել Պահպանության միջոցառումների պլանավորման եւ օպերատիվ կառավարման վարչության համապատասխան բաժնին:
Վերջին երկու օրվա ընթացքում սա Ժվանիայի մահվան հետ կապված արդեն երկրորդ ձերբակալությունն Է: Ավելի վաղ դատախազությունը ծառայողական անփութության մեղադրանքով ձերբակալել Էր դատաբժշկական փորձագետ Լեւան Չաչուային, որը Ժվանիայի մարմնի փորձաքննություն Էր անցկացրել:-0-/56/
Նախօրյակին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանրապետության քաղաքական ուժերին եւ հասարակայնությանը կոչ Է արել սպասել Զուրաբ Ժվանիայի մահվան հանգամանքների հետաքննության վերաբերյալ դատախազության պաշտոնական եզրակացությանը:
«Վրաստանի նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի գործում հարկավոր չեն ավելորդ շահարկումներ»,- լրագրողներին հայտարարել Է Ղարիբաշվիլին: Նա այսպես Է մեկնաբանել Զուրաբ Ժվանիայի եւ նրա հետ զոհված Ռաուլ Յուսուպովի դիակների մի շարք լուսանկարների տարածումը սոցիալական ցանցերում: Դիակների լուսանկարներում նկատելի են դրանց զանազան վնասվածքներ:
«Երկար տարիներ հասարակության մեջ գոյություն ուներ այն կարծիքը, թե Ժվանիան իրականում մահացել Է շատ կասկածելի հանգամանքներում: Այս թեմայով շահարկումները շարունակվում են: Կատարվում Է ինտենսիվ հետաքննություն, եւ այս կադրերի տարածումից հետո, կարծում եմ՝ գործընթացը կարագանա: Դատախազությունը կշարունակի ակտիվ աշխատել, եւ շատ շուտով բոլորի համար պարզ կլինի, թե ինչ Է տեղի ունեցել: Որպես շարքային քաղաքացի կարող եմ ասել մի բան. գործում շատ կասկածելի հանգամանքներ կան, դա երեւում Է նաեւ անզեն աչքով»,- ասել Է Ղարիբաշվիլին: