Եգիպտոսի ոստիկանությունը ձերբակալել է երկրի նախկին վարչապետ Հեշամ Քանդիլին, ով գլխավորել էր կառավարությունը նախագահ Մուհամմադ Մուրսիի օրոք, այս մասի հայտնում է vesti.ru–ն:
Ըստ Եգիպտոսի ՆԳՆ-ի տվյալների՝ նախկին վարչապետին ձերբակալել են անապատում՝ Սուդան փախչելու փորձի ժամանակ:

 

Հիշեցնենք, որ դատարանը 2013թ ապրիլին Հեշամ Քանդիլին դատապարտել էր մեկամյա ազատազրկման: Քանդիլը մեղադրվում էր Tanta Flax and Oil ընկերության ազգայնացման մասին դատարանի որոշումը չկատարելու մեջ: Հուլիսին նախկին վարչապետը հեռացվեց իր պաշտոնից:

 

Ինչպես հայտնում է Jerusalem Post-ը ՝ Քանդիլը մինչ այժմ, հնարավոր է, թաքնվել է Գիզայում: