Երեկ ՀՀ վարչապետ կոչվածը պատճառաբանում էր, որ Արցախից հրաժարվում է միջազգային հանրության բացահայտ ճնշումների ներքո. hակառակ դեպքում՝ պատերազմն անխուսափելի է, Facebook-ում գրել է Ասկերան վարչական շրջանի նախկին ղեկավար Սասուն Բարսեղյանը։

Նա, մասնավորապես, հավելել է. «Հետաքրքիր է, իսկ նույն միջազգային հանրությունն արդյոք պահանջում է թուրքիայից, ի դեմս սուլթան էրդողանի, հրաժարվել Կիպրոսի թուրքական հանրապետությունից և հանձնել հույներին։

Միջազգային հանրությունն արդյոք պահանջում է Իսրայելից, ի դեմս վարչապետ Բենեթի, հրաժարվել Գոլանի բարձունքներից և հանձնել Սիրիային։

Եվ ինչպիսին կլիներ թուրքերի և հրեաների վերաբերմունքը, երբ հանկարծ մի օր էրդողանն ու Բենեթը իրենց խորհրդարաններում, մեջլիսում և Կնեսետում կմկմալով, ողորմելի տեսքով հայտարարեին առ այն, որ միջազգային հանրությունը ճնշումներ է գործադրում, ուրիշ ելք չկա, այսքան տարի իրենք սխալվել են և այլևս անհնար է պահել վերոնշյալը, ինչը, բնականաբար նշանակում է, որ պիտի հանձնեն, հակառակ դեպքում պատերազմն անխուսափելի է.

-Էրդողանը՝ Կիպրոսի թուրքական հանրապետությունը հույներին,

-Բենեթը՝ Գոլանի բարձունքները Սիրիային։

Ոնց եք մտածում։

Կմնան արդյոք իրենց պաշտոններին նշված անձիք թեկուզ 10 վարկյան։

Համոզված եմ, չեն մնա։

Կհանդուրժեն, արդյոք նման իրավիճակ հրեաներն ու թուրքերը։

Համոզված եմ, չեն հանդուրժի։

Անհնար է նույնիսկ պատկերացնել նման իրավիճակ։

Իսկ ինչու հնարավոր դարձավ աշխարհի հինավուրց՝ Նոյի երկրում, Հայաստանի Հանրապետությունում։

Ինչու հանդուրժեց աշխարհի հնագույն իմաստուն ազգը-հայը։

Հ.Գ. Վարչապետ կոչեցյալին թվում է տարածքներ զիջելով, անընդհատ նվաստանալով, խաղաղություն աղերսելով, դարավոր թշնամիների հետ խաղաղության դարաշրջան է

Է թևակոխում և այդ պրոցեսին Արցախը կոկորդին մնացած ոսկոր է։

Չի հասկանում մի պարզ ճշմարտություն։

Թույլը, տկարը ուժեղի հետ չի կարող խաղաղության դարաշրջան թևակոխել։ Թույլին չեն հարգում։ Չեն սիրում։ Թույլի հետ ընկերություն չեն անում։ Հաշվի չեն նստում։ Թույլին Տրորում են, Ճզմում, Հոշոտում։ Թույլին Կլանում են, Ոչնչացնում։

Էսա կյանքի օրենքը։ Ջունգլիների օրենքը-կամ դու, կամ քեզ։

Հազարավոր տարիների ընթացքում նույնն է։ Ձևերն են միայն փոխվել։

Ուժն է ծնում իրավունքը և վերջ։

Վերջ։