Եվրախորհրդի առաջին նախագահ Հերման Վան Ռոմպեյը չի բացառում Brexit-ի հետևանքով Մեծ Բրիտանիայի կազմալուծումը, հայտնում է ՌԻԱ «Նովոտի»-ն:
«Դա կարող է դառնալ Մեծ Բրիտանիայի վերջը: Տխուր է, քանի որ ես եվրոպացի եմ 15 տարեկանից: Դա (Brexit-ը) Եվրամիության վերջը չէ, սակայն ես զգացողություն ունեմ, կարծես այն անդամահատված է»,- ասել է Վան Ռոմպեյը Canvas հեռուստաալիքի եթերում:
Շոտլանդիան և Հյուսիսային Իռլանդիան, որոնք առանց այն էլ ուժեղ անջատողական տրամադրվածություն ունեին, միանշանակ հասկացրել են, որ Brexit-ի հետ նրանք մտադիր չեն հաշտվել:
Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Ստերջենը հանրաքվեից հետո ընդգծել է, որ շրջանը քվեարկել է ԵՄ անդամակցության պահպանման օգտին: Ավելի վաղ նա նախազգուշացրել էր, որ Brexit-ի դեպքում Շոտլանդական ազգային կուսակցությունը կձգտի շրջանի անկախության հանրաքվեի կրկնությանը: Նախորդ քվեարկության ժամանակ՝ 2014 թվականին, 55% ձայն տվել են Շոտլանդիայի՝ Մեծ Բրիտանիայի կազմում մնալու օգտին:
Իր հերթին, Հյուսիսային Իռլանդիայի ազգայնականների մեծագույն Շին Ֆեյն կուսակցությունը հայտարարել է հանրաքվե անցկացնելու մտադրության մասին' շրջանը Իռլանդիային միացնելու համար: