Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ խորհրդարանի ընդունած «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը, որն այդքան մեծ ուշադրություն է գրավել ամբոջ արևմտյան աշխարհում, միայն պատճառ է Վրաստանին՝ Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացելու պահանջների համար։

«2022 թվականի սկզբից լուրջ շահագրգռվածություն կա Վրաստանում «երկրորդ ճակատ» բացելու հարցում, որը կթուլացնի Ռուսաստանի դիրքերը, բայց դա կկործանի մեր երկիրը: Այդ հետաքրքրությունը պահպանվում է նաև այսօր», - ասել է Կոբախիձեն Վրաստանի Առաջին ալիքին տված հարցազրույցում:

Նա կարծում է, որ այսօրվա աշխարհում կա «գլոբալ պատերազմի կուսակցություն», որը բացարձակապես չի հետաքրքրվում Վրաստանի ճակատագրով, և նրա միակ շահը Ռուսաստանի դիրքերի թուլացումն է։

Նույն «Թափանցիկության մասին» օրենքն այսօր ընդունում է Թուրքիան: Օրենքը նույնիսկ ավելի կոշտ է, քան մերը, բայց ոչ ոք ՆԱՏՕ-ի անդամ երկրի մասին մեկնաբանություն չունի, տրամաբանությունը պարզ է, ի տարբերություն Վրաստանի:Տրամաբանությունը պարզ է. Թուրքիային, ի տարբերություն Վրաստանի, չի կարելի ստիպել բացել «երկրորդ ճակատը», - ասել է