Քութայիսի քաղաքային դատարանը Վրաստանի նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլին 4,5 տարվա ազատազրկման Է դատապարտել 2011 թվականի մայիսի 26-ին Թբիլիսիում ընդդիմության ակցիան ցրելու գործով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Քաղաքային դատարանը որոշում Է ընդունել նաեւ 1,5 տարի ժամկետով նախկին վարչապետին արգելել որեւԷ պաշտոն զբաղեցնել պետական կառույցներում:
Վրաստանի գլխավոր դատախազությունը վերը նշված գործով մեղադրանքները Մերաբիշվիլիին ներկայացրել Էր 2013 թվականի մայիսի 28-ին: «Այն ժամանակ (2011 թվականի մայիսին) ներքին գործերի նախարարի պաշտոնն զբաղեցնող Վ.Մերաբիշվիլին մեղադրվում Է պաշտոնեական լիազորությունները վերազանցելու մեջ՝ ծանրացուցիչ հանգամանքներում»,-հաղորդել Է Գլխավոր դատախազությունը:
Ինչպես նշում Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, դատական նիստի ավարտվելուց հետո մեղադրյալի փաստաբան Գեորգի Չիվիաշվիլին լրագրողներին հայտարարել Է, որ «դատարանի վճիռը բողոքարկվելու Է վերադաս բոլոր ատյաններում»: