Բրազիլիայի դատարանը երկրի նախկին նախագահ Լուիս Ինասիու Լուլու դը Սիլվային հերթական գործի շրջանակում 13 տարվա ազատազրկման է դատապարտել, հաղորդում է Коммерсант-ը՝ AFP-ի վրա հղումով:
Նա 12 տարվա և 11 ամսվա կալանք է ստացել, դատարանը նրան մեղավոր է ճանաչել կոռուպցիայի և փողերի լվացման համար:
Ավելի վաղ ևս Լուլու դը Սիլվան մեղավոր էր ճանաչվել կոռուպցիայի գործով: Քննության վարկածով՝ 2003-2011թթ.՝ նրա պաշտոնավորման տարիներին, Լուլու դը Սիլվան 3-հարկանի բնակարան է ստացել OAS շինարարական ընկերությունից:
Նշվում է, որ ընդհանուր առմամբ նախկին նախագահի դեմ վերջին տարիների ընթացքում 7 քրեական գործ է բացվել, որոնցից մեկով նրան արդարացրել են: