Մոսկվայի դատարանը օրենքով գող Վյաչեսլավ Իվանկովի (Յապոնչիկ) սպանության համար մեղադրվող երկու անձի դատապարտել է 15 և 16 տարվա ազատազրկման։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Մոսկվայի դատարանի մամուլի ծառայությունից։
Դատարանը Մուրթազի Շադանիային դատապարտել է 16 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում, իսկ Ջամբուլ Ջանաշիային՝ 15 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում: