Միլիարդատեր Ռոբերտ Դյուրստը՝ անշարժ գույքի կայսրության ժառանգը, դատապարտվել է ցմահ ազատազրկման իր ընկերուհու սպանության համար:

Դյուրստը հրազենի կրակոցով սպանել է Սյուզան Բերմանին Բևեռլի Հիլզի իր տանը 2000 թվականին: Նա պատահաբար խոստովանել է, որ սպանել է նրան HBO հեռուստաընկերության The Jinx իր մասին պատմող վավերագրական ֆիլմում և ձերբակալվել է Նոր Օռլեանում 2015 թվականին՝ կինոժապավենի ցուցադրումից կարճ ժամանակ առաջ:

Դատական նիստին միլիարդատերն իրեն մեղավոր չի ճանաչել:

Ոստիկանները կարծում են, որ Դյուրստը տարբեր ժամանակներում սպանել է ևս երկու մարդու՝ իր կնոջը՝ Քեթլին Մաքքորմակին, որը անհետ կորել էր 1982 թվականին, և Տեխասի Գալվեսթոն քաղաքի տարեց մի բնակչի։ Նրա կնոջ անհետացման գործով Նյու Յորքի դատախազները մտադիր են շուտով նոր մեղադրանքներ առաջադրել Դյուրստի դեմ, հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները:

78-ամյա ամբաստանյալի փաստաբանները հայտնել են, որ մտադիր են բողոքարկել:

Պատիժը բացառում է պայմանական վաղաժամկետ ազատման հնարավորությունը: