Բրիտանիայում ցմահ ազատազրկման է դատապարտվել 36-ամյա Ռեյնհարդ Սինագան, որը դարձել է բրիտանական դատական պատմության մեջ ամենասարսափելի բռնաբարողը, հայտնում է The Sun-ը: Ոստիկանության տվյալներով, 36-ամյա հանցագործի զոհ է դարձել առնվազն 190 տղամարդ:
Ինդոնեզիական ծագում ունեցող Սինագան Լիդսի համալսարանի ասպիրանտ էր: Նա գիշերային ակումբների մուտքի մոտ սպասում էր միայնակ հարբած տղամարդկանց, ծանոթանում նրանց հետ և հրավիրում իր տուն՝ խմելու: Տանը նա խմիչքի հետ խառնում էր թմրանյութեր, ինչից հետո զոհերը քնում էին: Հանցագործը օգտվում էր այդ հանգամանքից և ամեն ինչ նկարահանում: Այնուհետև, The Sun-ի տեղեկություններով, նա WhatsApp-ի հաղորդագրություններում պարծենում էր, որ «փրկել է հետերոսեքսուալ տղաներին հրեշավոր աղջիկներից»:
Սինագան ձերբակալվել է այն բանից հետո, երբ վերջին զոհը արթնացել է հանցագործության ընթացքում, հարձակվել նրա վրա և զանգահարել ոստիկանություն: Հանցագործը ներուղեղային արյունազեղմամբ տեղափոխվել է հիվանդանոց, իսկ ոստիկանությունը հայտնաբերել է ապացույցներ՝ իր կատարած բոլոր բռնաբարությունների տեսանյութերը, որոնց ընդհանուր տևողությունը հարյուր ժամ է: