Եգիպտական դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել «Մուսուլման եղբայրներ» շարժման առաջնորդ Մոհամեդ Բադիյեին, հայտնում է Al Jazeera-ն:

 

Նա մեղավոր է ճանաչվել անցած տարի փողոցներում բախումներ հրահրելու համար՝ «ահաբեկչական նպատակներով»:

 

70-ամյա Բադիյեից բացի, նույն դատավճիռն է կայացվել շարժման ևս 36 անդամների գործով: Եվս տասը հոգի մահապատժի է դատապարտվել:

 

Բադիյեն ձերբակալվել էր անցած տարի նախագահ Մուրսիի տապալումից հետո: Մինչ այս մեղավոր է ճանաչվել ևս երկու գործերով: