Ստամբուլի դատարանը 2016 թվականին Աթաթուրքի անվան օդանավակայանում կազմակերպված ահաբեկչության գործով «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վեց զինյալների դատապարտել է ցմահ ազատազրկման: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
2016 թվականի հունիսի 28-ին օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով մահացել էր 45 մարդ, այդ թվում և 19 օտարերկրացի: 239 մարդ վիրավորվել էր: