Կահիրեի ռազմական տրիբունալը 2014 թ.-ին անկարգությունների մասնակցության համար մեղադրանք է առաջադրել 116 մեղադրյալներին: Գործին մասնակցող անձինք ցմահ ազատազրկման են դատապարտվել: Սակայն, հանրության զայրույթն առաջացրել է այն փաստը, որ մեղադրյալների թվում չորս տարեկանը չբոլորած երեխան է, տեղեկացնում է The Middle East Monitor պարբերականը:

 

 

2014 թ. հունվարի 3-ին բողոքի ցույցի մասնակիցներին հեռակա կարգով մեղադրանք է առաջադրվել ռազմական տրիբունալի դատավորի կողմից: Բոլոր 116 ամբաստանյալները դատապարտվել են ցմահ ազատազրկման՝ սպանության, իրավապահ մարմինների աշխատակիցներին դիմադրելու և գույքի վնասման համար: Հավանաբար, խոսքը գնում է Եգիպտոսում «Մուսուլման եղբայրենր» իսլամիստական շարժման կողմնակիցների և իրավապահների միջև տեղի ունեցած անկարգությունների մասին, որի հետևանքով առնվազն 17 մարդ է զոհվել: