Չինացի քաղաքական գործիչ, Չինաստանի կոմունիստական կուսակցության նախկին քարտուղար Բո Սիլայը դատապարտվել է ցմահ ազատազրկման: Agence France-Presse-ի հաղորդմամբ՝ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ դատարանը նրան մեղավոր է ճանաչել առաջադրված մեղադրանքներում: Բո Սիլայը մեղադրվում էր կաշառակերության, կոռուպցիայի եւ պաշտնեական դիրքը չարաշահելու մեջ: Նախաքննական մարմնի տվյալներով՝ անօրինական գործողությունների հետեւանքով, նա ստացել է շուրջ 4,3 մլն դոլար:

 

Բո Սիլայը համարվում էր Չինաստանի ամենահայտնի եւ հեռանկարային գործիչներից մեկը, բայց 2012 թվականի մարտին նրան ազատեցին Կոմունիստական կուսակցության՝ Չունցինայի քարտուղարի պաշտոնից, հեռացրեցին կուսակցությունից եւ զրկեցին մանդատից: Դրանից մեկ տարի առաջ Չունցինայի նախկին ոստիկանապետը' Վան Լիցզյուն, հայտարարել էր, որ Բո Սիլայի կինը' Գու Կայլայը, մեղսակից է բրիտանացի գործարար Նիլա Հեյվուդի սպանությանը: Ապա Գու Կայլային եւ Վան Լիցզյուին կալանավորեցին:

 

Առաջինին դատապարտեցին մահապատժի' հետաձգելով 2 տարի ժամկետով, իսկ մյուսը դատապարտվեց 15 տարվա ազատազրկման' պետական դավաճանության եւ այլ հանցագործությունների համար: 64-ամյա Բո Սիլայը չի ընդունել առաջադրված մեղադրանքը' հայտարարելով, որ նախկին ոստիկանապետը զրպարտել է իրեն, իսկ կինը, ով ցուցմունքներ է տվել իր դեմ, հոգեկան հիվանդ է: Նախկին քաղաքական գործչի դատավարությունը սկսվել է օգոստոսի 22-ին և տեւել է ընդամենը մի քանի օր: 

 

 

 

Աղբյուրը՝  Pastinfo.am