Կահիրեի դատարանը մահապատժի է դատապարտել Եգիպտոսում ահաբեկչական կազմակերպություն ճանաչված «Մուսուլման եղբայրներ» շարժման հոգևոր առաջնորդին: Այս մասին հայտնել է korrespondent.net-ը:
Նրա հետ միասին մահապատժի է դատապարտվել շարժման ևս 13 առաջնորդ:
Մուհամեդ Բադիան անցած տարի արդեն դատապարտվել էր մահապատժի, սակայն այդ ժամանակ վճիռները փոխարինվել էին ցմահ բանտարկությամբ:
Վերջին վճռի վերաբերյալ վերջնական որոշումը կկայացնի գերագույն մուֆթին ապրիլ ամսին:
Եգիպտոսում դեկտեմբերի սկզբին նախնական մահապատիժ է սահմանվել իսլամիստների 188 կողմնակցի նկատմամբ: