Իրանի գերագույն ղեկավար և հոգևոր առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեին երեկ Պաղեստինի ժողովրդին կոչ է արել շարունակել Իսրայելի դեմ ռազմական գործողությունները և ընդլայնել ռազմական գործողությունների գոտին: Այս մասին հայտնում է ria.ru-ն՝ վկայակոչելով իրանական IRNA լրատվական գործակալությունը:

 

Առկա կոշտ ռեժիմի հարցը լուծելու միակ ուղին դիմադրության ու պայքարի շարունակումն է և ռազմական գործողությունների գոտու ընդլայնումը՝ մինչև Հորդանան գետի Արևմտյան ափ»,- հայտարարել է նա:

 

Ավելի վաղ, Իրանի իշխանությունները մուսուլմանական համայնքներին կոչ էին արել ակտիվ դիրքորոշում զբաղեցնել Գազայի հատվածի բնակիչներին օգնություն ցուցաբերելու հարցում, որոնք տուժել են իսրայելական կողմի ռազմական գործողություններից: