Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է, որ թույլ չի տա, որ միջուկային ծրագրի շուրջ բանակցություններն անցկացվեն սպառնալիքի ներքո: Այս մասին հաղորդում է Reuters-ը:

 

 

«Միջուկային բանակցությունների անցկացումը սպառնալիքի ներքո անընդունելի է Իրանի համար։ Մեր ժողովուրդը չի աջակցում դրան։ Ռազմական սպառնալիքները չեն կարող օգնել բանակցություններին»,- նշել է Խամենեին:

 

 

Հաղորդվում է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները կվերսկսվեն մայիսի 12-ին Վիեննայում: