Tert.am Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Համենեին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Իրանը հետաքրքրված չէ ատոմային զենք ունենալու մեջ, հաղորդում է Russia Today-ի ռուսական ծառայությունը:
Նա նշել է, որ իրենք միջուկային զենքին դեմ են հանդես գալիս ոչ թե ԱՄՆ-ի կամ այլ երկրի դիրքորոշման պատճառով, այլ իրենց սկզբունքներից ելնելով:
«Երբ մենք ասում են, որ ոչ մի երկիր չպետք է միջուկային զենք ունենա, դա նշանակում է, որ նման պահանջներ մենք ներկայացնում ենք նաև մեզ»,-ասել է Համենեին:
Իրանի հոգևոր առաջնորդը հավելել է, որ երկրի միջուկային ծրագրի վերաբերյալ երկխոսության ժամանակ Թեհրանի հակառակորդները լրիվ ուրիշ նպատակներ են հետապնդում: