Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին հայտարարել է, որ Սիրիայի իշխանությունների դեմ քիմիական զենք կիրառելու մեղադրանքները ԱՄՆ-ի համար առիթ են երկիր ներխուժելու համար: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
«ԱՄՆ-ն և իր դաշնակիցները քիմիական զենքի կիրառման մեղադրանքներն որպես առիթ են օգտագործում և հայտարարում են, որ ցանկանում են Սիրիա ներխուժել՝ հումանիտար հարցը լուծելու համար»,-մեջբերում է գործակալությունը այաթոլլահի խոսքերը:
«Ես հավատում եմ, որ ամերիկացիները Սիրիայում սխալ են գործում, նրանք զգացել են հարվածը և կորուստներ են ունենալու»,-ասել է Խամենեին:
Նշենք, որ Իրանի «Ալ-Քուդսի ուժեր» էլիտար զինվորական ստորաբաժանման ղեկավար Քասեմ Սուլեյմանը Փորձագետների խորհրդին հայտնել էր, որ Իրանը «Սիրիային աջակցելու է մինչև վերջ: Սիրիայում օտարերկրյա ռազմական միջամտությանը դեմ է նաև Իրանի նախագահ Հասան Ռոուհանին: