Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ԱՄՆ-ին մեղադրում է Իսլամական Հանրապետության և բոլոր մուսուլմանների նկատմամբ թշնամանք ստեղծելու մեջ. հայտնում է itarr-tass-ը:

 

«Միջուկային հարցի շուրջ բանակցություններն արդեն ապացուցել են ԱՄՆ-ի թշնամական վերաբերմուքը Իրանի և, ընդհանրապես, մուսուլմանների նկատմամբ: Մենք ավելի վաղ տեղեկացրել էինք, որ պատրաստ ենք բանակցելու ԱՄՆ-ի հետ, երբ մեզ ձեռնտու լինի»,- ընդգծել է Խամենեին:

 

Հիշեցնենք, որ Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Հելգա Շմիդի և Իրանի արտաքին գործերի փոխնախարար Աբաս Արագչիի միջև բանակցությունները տեղի կունենան հունվարի 9-10-ին' Ժնևում: