Ռոստովի Օկտյաբրսկի շրջանային դատարանը իսլամիստների (նուրսիստների աղանդի) բաժանմունքի' ազգությամբ ադրբեջանցի հոգևոր առաջնորդ Հաջիբեկ Իսմայիլովին ծայրահեղական նյութեր տարածելու համար տուգանել է 130 հազար ռուբլով: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը:
«Իսմայիլովը խոստովանել է մեղքը, այդ պատճառով դատարանը հնարավոր է համարել նրան պատժել տուգանելու միջոցով' առանց ազատազրկման»,- հայտնել են բաժանմունքում:
Հաջիբեկ Իսմայիլովը ծնվել է 1966 թվականին' Ադրբեջանում: Ռոստովում նա սեփական բնակարանը վերածել էր աղանդի հետևորդների աղոթատեղիի, որտեղ մոլլայի դեր էր կատարում: