Հուլիսի 30-ին ՌԴ Կիրովի շրջանում ադրբեջանցի չորս երիտասարդ ողջ-ողջ այրվել են հրդեհի հետևանքով:
ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ «Трошинская усадьба» կոչված ջերմոցային համալիրում հրդեհը բռնկվել է առավոտյան ժամը 4-ին:
Հրդեհի հետևանքով 4 ադրբեջանցի աշխատողներ են զոհվել' 23, 28, 54 և 62 տարեկան: Մեկ այլ 24-ամյա երիտասարդ այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նշվում է, որ զոհերի թվում է նաև համալիրի նախկին տնօրենը:
Կիրովի մարզի Քննչական կոմիտեն հրապարակել է տեսանյութ տեղի ունեցած հրդեհի վայրից: