Ռուսաստանում գործարար Ռուբեն Թաթուլյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում նոր քրեական գործի շրջանակներում, գրում է ՏԱՍՍ-ը։

«Ռուբեն Ալբերտովիչ Թաթուլյանը հետախուզվում է Քրեական օրենսգրքի հոդվածով»,- ասվում է ՌԴ ՆԳՆ տվյալների բազայում։ Նշվում է, որ Թաթուլյանը կրկին հետախուզման մեջ է։

ՏԱՍՍ-ի իրավապահ մարմինները պարզաբանել են, որ Թաթուլյանը կարող է կրկին հետախուզման մեջ հայտնվել նոր քրեական գործի շրջանակներում։ Դա կարող է կապված լինել Սոչիի նախկին քաղաքապետ Ալեքսեյ Կոպայգորոդսկու հետ, ով ձերբակալվել էր նախօրեին՝ յուրացումների գործով։

Սեպտեմբերի 25-ին Մոսկվայի Մեշչանսկի դատարանը բավարարեց իրավապահ մարմինների միջնորդությունը և Կոպայգորոդսկուն կալանավորեց մինչև նոյեմբերի 18-ը։ Սոչիի նախկին քաղաքապետին մեղադրանք է առաջադրվել 3,7 միլիոն ռուբլու ընդհանուր արժողությամբ երկու հողատարածքների գողության մեջ։ Նա չի ընդունում մեղքը։

Թաթուլյանը հետախուզման մեջ էր հայտնվել նախորդ տարվա նոյեմբերին։ Նշվում է, որ նա ունի դիվանագիտական անձնագիր, որը տրվել է Աբխազիայում՝ 2020 թվականին։ Ըստ «Իզվեստիա» թերթի՝ իրավապահները խուզարկություն են անցկացրել Սոչիում Թաթուլյանի մոտ՝ հողօգտագործման ոլորտում միլիարդավոր դոլարների գողության դեպքի առթիվ։ Նշվել է, որ գործարարը կասկածվում է Սոչիում առևտրի կենտրոնների և բնակելի համալիրների կառուցման ժամանակ խարդախության մեջ։ Ըստ պարբերականի՝ նա ներկայումս գտնվում է Ռուսաստանի Դաշնությունից դուրս։