Մոսկվայի Կուտուզովի պողոտայի եւ Մինսկի փողոցի հատման վայրում «Հոնդան» դուրս է եկել հանդիպակաց գոտի եւ բախվել հաց տեղափոխող «Գազելին», վարորդներից մեկը` «Հոնդայի» վարորդը՝ Ադրբեջանի 41-ամյա քաղաքացի Մուգդադ Իսմայիլովը մահացել է: «Գազելի» վարորդը՝ Տաջիկստանի քաղաքացի Աբդուբաջի Բաբաջոնովը, ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք, հայտնում է ՆՏՎ-ն։

 

«Հոնդան» վայրկենապես բռնկվել է, այդ պատճառով էլ փրկարարները չեն հասցրել դուրս բերել վարորդին: